Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կիլիկիո կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսապը

Կիլիկիո կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսապը
28.03.2014 | 15:09

Երեկ` մարտի 27-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կաթողիկոսության պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ֆելթմանը մտահոգություն է հայտնել Քեսապում տեղի ունեցածի վերաբերյալ և ասել, որ հարցի հետ կապված հանդիպումներ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմի հետ, ինչպես նաև հանդիպել է ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպաններին:

Արամ Ա-ն ներկայացրել է Քեսապի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել այդ հարցում թուրքական գործոնի կարևորությունը: Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսապի շրջանը ապազինելու հնարավորությունը: «Ֆելթմանը շինիչ գտաւ Վեհափառ Հայրապետին առաջարկը եւ խոստացաւ այս ուղղութեամբ Լախտար Իպրահիմիի հետ անհրաժեշտ խորհրդակցութիւնները ունենալ»,-ասվում է կայքի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ